Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 200 հազար ՀՀ դրամի տուգանք է նախատեսված ՃՈ տեսուչի օրինական պահանջը չկատարելու դեպքում: Այսպես` ըստ փաստաթղթի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելու համար սահմանված է տուգանք 200 հազար դրամի չափով:
Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: