Ինչ եղավ, երբ ամուսինն անսպասելի մտավ տուն. Զավեշտալի դատական գործերից

Հարևաններս ինձ զգուշացրել էին, որ կինս կապված է մեր էլեկտրիկի հետ: Ես էլ լուրջ կասկածներ ունեի, երկու անգամ անսպասելի տուն եմ մտել և նրանց տեսել եմ իմ անկողնում` կողք-կողքի պառկած: Ճիշտ է` նրանք լրիվ մերկ չէին, քանի որ էլեկտրիկը նասկիներով էր, իսկ կնոջս աչքերին սրբիչ էր գցած, որ արևը աչքերը չծակի, և երկուսն էլ քնած էին ու չէին կենակցում իրար հետ: Ես արթնացրի նրանց ու երկու անգամ էլ խիստ զգուշացրի, որ եթե մեկ անգամ էլ նրանց նման վիճակում տեսնեմ, կհամոզվեմ, որ նրանք կապված են իրար հետ, քանի որ էլեկտրիկը մեր հարևանն է և հոգնած լինելու դեպքում կարող էր իրենց տուն գնալ և ոչ թե նասկիներով պառկել իմ անկողնում, կնոջս կողքին, թեկուզ ոչ անմիջապես իրար հպված:

(Ցուցմունքից)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել