Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ԱՐՄԱԿԱԴ-ից:
Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:
Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ կայքէջ: