Ժամեր առաջ ՃՏՊ է տեղի ունեցել Մեղրի-Վահրավան ավտոճանապարհին

Մայիսի 1-ին, ժամը 16.00-ին քաղաքացի Օհանյանից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրիի ձոր կոչվող տարածքից դեպի Վահրավար գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոմայրուղու Մեղրի-Վահրավան հատվածի 14-րդ կմ-ում «Ինֆինիտի» մակնիշի 59AM599 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 120 մ սահել հարակից դաշտը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ագարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել