23-ամյա Տ. Ա-ն մեղադրվում է բռնաբարության և հափշտակության մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա նախորդ տարվա օգոստոսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Օդնոկլասնիկ» սոցցանցի միջոցով ծանոթացել է Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացուհի Ա. Շ-ի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նրա հետ տևական ժամանակ հեռախոսով և սոցիալական կայքով շփվելուց հետո` 2014թ. օգոստոսի 27-ին ժամը 19-ին հանդիպել է Երևանի Սեբաստիա 25 շենքի մոտ, այնուհետև վերջինիս տարել է նախ Երևան քաղաքի Խանջյան փողոցի վրա գտնվող բարերից մեկը, այնուհետև «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիր, որտեղ էլ աղջկա կամքին հակառակ, ձեռքերը բռնելով, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել:
Դրանից հետո նա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ասելով, թե «Մատներդ կկոտրեմ», հափշտակել է աղջկա ականջօղերն ու 2 մատանին, որոնք նույն օրը գրավադրել է` ստանալով 112 հազար դրամ:
Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Գործը քննվում է Արամվիր մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: