Մեղադրվում է զոքանչի բնակարանը հրդեհելու մեջ

Նախկինում 4 անգամ դատված 33-ամյա Է.Ծ-ն ամբաստնյալի աթոռին է նախկին կնոջ մոր բնակարանը հրդեհելու և նյութական մեծ վնաս հասցնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա ուրիշի գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու համար`  2014 թվականի նոյեմբերի 11-ին,  ժամը 10:30-ի սահմաններում իր հետ վերցնելով պոլիէթիլենային շշի մեջ լցված բենզին գնացել է իր նախկին կնոջ մոր բնակարանի մոտ: Իմանալով, որ տանը ոչ ոք չկա,  բենզինը լցրել է դռան շրջակայքը և այրել այն` նախկին կնոջ մորը պատճառելով զգալի նյութական վնաս:

Գործքը քննվում է Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել