Ապրիլի 30-ի, ժամը 08.30-ի դրությամբ ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5500-ի, իսկ վիրավորներինը` 10915-ի. տուժել է մոտ 8 մլն. մարդ:
Կա ջրի, սննդի և Էլեկտրականության պակաս, իսկ որոշ վայրերում հնարավոր է բռնկվեն համաճարակներ: Տարբեր երկրներ ուղարկում են համապատասխան օգնություն: Տեղի ոստիկանության, զորքերի, փրկարարների հետ մեկտեղ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև միջազգային փրկարարական թիմերը:
Նշենք, որ Նեպալի համար այս երկրաշարժը վերջին 81 տարվա մեջ ամենաավերիչն էր: Իսկ երկրաշարժի հետևանքով Էվերեստին առաջացած ձնահոսքերը խլեցին ևս 18 մարդու կյանք: