Դերասանը մարդ է դանակահարել

ԱՄՆ-ում, հանգստյան օրերին «Մալիբուի փրկարարները» ֆիլմից դերասաններից Ջերեմի Ջեքսոնը ձերբակալվել է՝ մարդ դանակահարելու, այնուհետև դեպքի վայրից փախուստի դիմելու կասկածանքով:

Ըստ LA Times-ի՝ ուրբաթ երեկոյան ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել, ըստ որի՝ հայտնաբերվել է մի մարդ՝ դանակահարված իրանի վերին ձախ մասում: Տուժողը ճանաչել է իրեն դանակահարողին:

Ոստիկանությունը արձագանքել է հաղորդագրությանը, գտել և ձերբակալել Ջեքսոնին: Ոստիկանության փոխանցմամբ նա ազատ է արձակվել նույն օրը՝ գրավի դիմաց: Ավելի ուշ Ջեքսոնն ասել է, որ դանակահարությունը ինքնապաշտպանության արդյունք է եղել:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել