Կառավարությունն առաջարկում է ներդնել հաշտարարության ինստիտուտ

Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Իրավաբան.net-ին հաղորդում են, որ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել հաշտարարության ինստիտուտ, որը բացակայում է մեր երկրի իրավական համակարգում: Ըստ հիմնավորման՝ հաշտարարության ինստիտուտն առավել հեռանկարային է վեճերի՝ արտադատական կարգով լուծման ինստիտուտներից:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում հաշտարարության ինստիտուտ ներդրված չէ և դատական համակարգը ծանրաբեռնված է, փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:

Մհեր Շահգելդյանն անդրադարձել է քաղաքական և իրավական ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումներին: Նա կարևորել է առաջարկվող ինստիտուտի ձևավորումը և զարգացումը: Թևան Պողոսյանը կարևորել է նոր ստեղծվելիք ինստիտուտի հանդեպ հանրության վստահության ձևավորումը և իրազեկման խնդիրը: Դեմ չլինելով հաշտարարի գրասենյակի ստեղծման գաղափարին՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը պետք է համալիր լուծման համատեքստում դիտարկել, և այս փուլում ԲՀԿ-ն ձեռնպահ է մնալու հաշտարարի գրասենյակի կիրառման հարցում: Կարևորելով հաշտարարության ինստիտուտի դերը՝ Հովհաննես Մարգարյանը որոշ մտահոգություններ է արտահայտել ինստիտուտի գործունեությունից հետո ստեղծվելիք խնդիրների վերաբերյալ: Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ ուշադրություն պետք է դարձվի հաշտարարի մասնագիտությանը. այս հարցում առաջնություն պետք է տրվի իրավաբանական կրթությանը: Նրա խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի քաղաքացիների համար կարևորվի այս ինստիտուտը: Գա•իկ Ջհանգիրյանի համոզմամբ՝ դրական նախաձեռնություն է, որն անգամ ուշացած է: Նա առաջարկում է վարչական վարույթում ևս ներդնել այս ինստիտուտը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ քննարկվող խնդիրը դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևոր հարցերից է: Նա նշել է, որ առաջարկվում է արտադատական մեխանիզմ, որը միջազգային պրակտիկայում արդյունավետ գործում է և հնարավորություն է տալիս կողմերին լուծել վեճերը: Խմբակցության ներկայացուցիչը կողմ է կառավարության նախաձեռնությանը և հորդորել է գործընկերներին առաջարկներ ներկայացնել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է դատական համակարգի անկախության խնդիրների, հաշտարարի մասնագիտական որակավորման անհրաժեշտության և չափորոշիչների սահմանման մասին: Նա կարծիք է հայտնել, որ կառավարության առաջարկած գաղափարը դրական է, սակայն լրջագույն ռիսկեր է պարունակում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը կքվեարկի ձեռնպահ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հովհաննես Սահակյանը: Նա հիշեցրել է, որ հաշտարարության ինստիտուտը գործելու է կամավորության սկզբունքի հիման վրա: Օրենքի նախագծի հիմնական նպատակը դատարանների և դատավորների ծանրաբեռվածության նվազեցումն է ու քննվող գործի ժամանակի կրճատումը: Պարոն Սահակյանի համոզմամբ՝ սխալ է հաշտարարության ինստիտուտը կապել արդարադատության համակարգում առկա անարդարությունների հետ. ինստիտուտի ստեղծումը իրականացվում է դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Խմբակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլորի կողմից ընդունելի գաղափար է առաջարկվում ներդնել: Հովհաննես Սահակյանն իր խոսքում նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագիծն առաջարկների հիման վրա կլրամշակվի:

Եզրափակիչ ելույթներում Էդմոն Մարուքյանը և Արսեն Մկրտչյանը պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների մտահոգությունների վերաբերյալ: Նրանք ևս մեկ անգամ ընդ•ծել են, որ օրենքի նախագիծն ուղղված է շուկայի ազատականացմանը և վերաբերում է վեճերի արա• լուծման ընթացակարգերին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչև 2014 թվականի զորակոչը: Այսինքն, ինչպես ասել է ՀՀ սփյուռքի նախարարը, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երիտասարդները, ում 27-տարին լրացել է, կարող են վերադառնալ, վճարել սահմանված գումարը և ազատվել քրեական հետախուզումից:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտան•ության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների կարծիքները տարբեր են եղել, մասնավորապես, առաջարկ է եղել իրականացնել լրացուցիչ քննարկումներ: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի առաջարկված մոտեցումները և կփորձի գտնել խնդրի լուծման այլ եղանակ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է հնչած որոշ կարծիքների և տեղեկացրել, որ որևէ երեխա շինծու բժշկական տեղեկանքներ չի ստանում բուժհաստատություններից՝ հետագայում զինծառայությունից խուսափելու նպատակով: Հեղինե Բիշարյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նա նպատակահարմար է համարել քննարկել սահմանված վճարի բարձրացման հարցը: Գա•իկ Ջհանգիրյանն ընդհանրապես անարդյունավետ է համարել քննարկվող օրենքը: Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է ոլորտում առկա խնդիրները և առաջարկել քննարկել դրանք: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենքի ընդունման նախադրյալներին, խոսել ձևավորված աշխատանքային խմբի ծրագրերից: Նա տեղեկացրել է, որ այս թեմայով նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ: Մհեր Շահ•ելդյանն անդրադարձել է խնդրի կարգավորման մեխանիզմներին և գործընկերներին առաջարկել ներկայացնել դրանք, եթե կան: Ըստ նրա, սա խնդրի լուծման դեռևս միակ տարբերակն է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու քննարկվող նախագծին, թեև կարծում են, որ սա իրավիճակային լուծում է, ելք՝ ստեղծված իրավիճակից: Ըստ նրա՝ խնդիրը հիմնավոր կարգավորման կարիք ունի: Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ և պայմանագրային բանակ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչած մտահոգություններին և տվեց պարզաբանումներ:

Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի ապրիլի 28-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել