Ամաչկոտ դեռահասից մինչև նյարդաբան և սադիստ մարդասպան

Ջեյմս Հոլմսի անհավսարակշռված պահվածքը առաջացել էր հակագազ և զրահապատ հագուստ հագնելուց և “Բեթմենի” պրեմիերային կրակ բացելուց դեռ ամիսներ առաջ:

Հետաքննիչներն ասում են, որ 24-ամյա ասպիրանտ-նյարդաբանը ընկերներին ասել է, որ ուզում է մարդ սպանել: Նա նաև սպառնացել է իր հոգեբույժին և սկսել է զինանոց հավաքել, ներառյալ հազարավոր փամփուշտներ և բավարար քիմիակատներ՝ բնակարանը պոտենցիալ մահացու ծուղակ դարձնելու համար:

Երկուշաբթի օրը սկսվող դատավարությունը ի վերջո կօգնի բացատրել՝ ինչու պետք է խոստումնալից գիտնականը սպաներ 12 և վիրավորեր ավելի քան 70 հոգու:

Բայց փորձագետները ասում են, որ նրանք, ովքեր սպասում են ընդհամենը մեկ վճռորոշ պահի պետք է հիասթափվեն, քանի որ մասսայական սպանությունները սովորաբար նշանավորվում են մարդասպանի երկար անկումը:

Հիշեցնենք , որ Ջեյմս Իգան Հոլմսը 2012թ-ի Հուլիսի 20-ին Կոլորադոյում՝ “Բեթմեն” ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել էր 12 հոգու և վիրավորել ավելի քան 70 հոգու:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել