Ապրիլի 27-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբետ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Փ.-ին (ծնվ. 1960թ.), Գ. Մ.-ին (ծնվ. 1958թ.) և Դ. Կ.-ին (ծնվ. 1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել: