Ընտանեկան բռնության կասկածանքով ձերբակալված կինը, ում դեմքին հարվածել էր ոստիկանը, 1 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքի` պնդելով, որ իր իրավունքները ոտնահարվել են: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Միջադեպի արդյունքում վնասվել է 23-ամյա Միյեկկո Դուրդեն-Բոսլիի աչքի թաղանթը: Ոստիկանության տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Դուրդեն-Բոսլին ոտքերով հարվածում ոստիկան Ադլի Շեփարդի գլխին, երբ նրան ձեռնաշղթաներ են հագցնում և նստեցնում պարեկային ավտոմեքենան: Այդ ժամանակ ոստիկանը շրջվում է և ապտակում Բոսլիին:
Այս շաբաթ ներկայացված հայցը պնդում է, որ Դուրդեն-Բոսլին ծեծի է ենթարկվել և կեղծ ձերբակալվել: Ըստ դրա` սպան համապատսխան պատրաստվածություն չի ունեցել:
Ինչևէ միջադեպի համար Շեփարդին քրեական մեղադրանք չի առաջադրվել: Ներքին հետաքննության անցկացման ժամանակ նա վարչական արձակուրդում է եղել:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը