Անհայտ կորած հայտարարվելուց ժամեր անց գտել էին Ինդիանայի համալսարանի ուսանողուհու դին` գլխի շրջանում վնասվածքներով: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ 22-ամյա Հաննա Ուիլսոնը մահացել էր բութ հարվածից առաջացած վնասվածքից: Նրա ձեռքի կապտուկները վկայում են այն մասին, որ, հավանաբար, նա պաշտպանվել է որևէ զենքից: Այս մասին հաղորդում է նյույորքյան Daily News-ը:
Ինդիանայի ոստիկանությունը աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել է 49-ամյա Դանիել Էդուարդ Մեսսերին:
Ոչ մի ապացույց չկա , որ Ուիլսոնը սեռական բռնության զոհ է: Նրա մարմինը հայտնաբերվել է Բլումինգտոնի տարածքից 20 մղոն հեռավորությամբ և նա ամբողջությամբ հագնված է եղել;
Դեռ 1993-ից Մեսսերին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ` հարբած վիճակում վարելու, ծեծկռտուքների և ոչ պատշաճ վարքագծի համար: Նա գտնվում է Բրաուն շրջանի բանտում` սպանության մեղադրանքով:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը