Այսօր փաստաբանները քվեարկության միջոցով կորոշեն՝ երբ նշել մասնագիտական տոնը: Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկացրել էր այսօր կեսօրից ՓՊ-ում մեկնարկել էր փաստաբանների օրը սահմանելու ընդհանուր ժողովի քվեարկությունը, տարբերակները 5-ն են՝ ապրիլի 25, հունիսի 11, հունիսի 18, հոկտեմբերի 27 և նոյեմբերի 9-ը, փաստաբանները հնարավորություն ունեն նաև դեմ արտահայտվել նշված բոլոր տարբերակներին:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը ամփոփել է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները, ըստ որի որոշել է.
««Փաստաբանի օր» սահմանելու հարցը քննարկելու մասին» օրակարգային հարցով քվեարկությունը ճանաչել չկայացած՝ ընդհանուր ժողովի իրավազոր չլինելու (քվորումի բացակայության) հիմքով:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 1568 փաստաբաններից ժողովին մասնակցել են ընդամենը 345 փաստաբաններ: ժողովին չմասնակցած փաստաբանների թիվը կազմել է 1214:
Քվեարկությանը մասնակցած 346 փաստաբաններից 14-ի քվեաթերթիկները ճանաչվել են անվավեր:
Վավեր քվեաթերթիկները բաշխվել են հետևյալ կերպ.
• ապրիլի 25-ին կողմ են քվեարկել 195 փաստաբաններ,
• հունիսի 11-ին կողմ են քվեարկել 62 փաստաբաններ,
• հունիսի 18-ին կողմ են քվեարկել 34 փաստաբաններ,
• հոկտեմբերի 27 -ին կողմ են քվեարկել 2 փաստաբաններ,
• նոյեմբերի 9-ին կողմ են քվեարկել 34 փաստաբաններ,
• բոլոր տարբերակներին դեմ են քվեարկել 4 փաստաբաններ: