Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրելու նպատակով անցկացվող արտահերթ որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցել քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 12 հավակնորդները:
court.am-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից տեղեկացնում են, որ հարցազրույցի փուլ են անցել՝ Գրիգորի Հարությունի Վարդանյանը՝ 93 միավորով, Տիգրան Սիմոնի Գրիգորյանը՝ 91 միավորով, Լիանա Վլադիկի Ներսիսյանը՝ 84 միավորով, Լուսինե Աբոյի Ավագյանը և Սիմա Ալբերտի Իսկանդարյանը՝ 82-ական միավորով, Իվան Զավենի Բաղմանյանը և Լենդրուշ Հրաչյայի Հովհաննիսյանը՝ 81-ական միավորով, Աննա Սեյրանի Արզումանյանը՝ 80, Հասմիկ Ռաֆիկի Ջալալյանը՝ 77, Հայկ Վահանի Աղաքարյանը՝ 73, Արման Վարդանի Օհանյանը՝ 72 և Նաիրա Միշայի Մխիթարյանը՝ 70 հանրագումարային միավորներով:
Հաջորդ՝ հարցազրույցի փուլ են անցել վարչական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 7 հավակնորդները, նրանք են՝ Նարինե Միսակի Մանասյանը՝ 94 միավորով, Սուրեն Ամրահու Պետրոսյանը՝ 92 միավորով, Ռուստամ Ջասմի Մախմուդյանը՝ 88 միավորով, Վազգեն Գրիգորի Թադևոսյանը՝ 84 միավորով, Մհեր Ղարիբի Պետրոսյանը՝ 82, Վահե Մայիսի Հախվերդյանը՝ 76 և Կարեն Ալբերտի Լևոնյանը՝ 67 հանրագումարային միավորներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գրավոր քննությանը մասնակցած յուրաքանչյուր հավակնորդ գրավոր քննության հանրագումարային արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը: