Նեպալում շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալների համաձայն` 1450 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:
The Guardian-ի հաղորդմամբ` Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի կարողանան հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Ինչպես մեկնաբանել է երկրի փոխվարչապետ Բամդև Գաուտամը` պետությունը հումանիտար մատակարարումների կարիք ունի:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը` 7.9 մագնիտուտ հզորությամբ, վերջին 80 տարում երկրում տեղի ունեցած ամենահզոր տարերային աղետն էր: