50-ամյա տղամարդը մեղադրվոմ է բռնաբարության փորձ կատարելու համար

50-ամյա Ա. Բ-ն ամբաստնյալի աթոռին է հայտնվել բռնաբարության փորձ կատարելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա 2013թ դեկտեմբերի 28-ին ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Թագավորանիստ» հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակում Երևանի բնակչուհի Մ. Բ-ի հանդեպ բռնությամբ սեքսուալ գործողություննր է կատարել, ծեծի ենթարկելով վերջինիս գցել է հատակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքը ավարտին չի հասցրել: Կինը պառկած վիճակում սեղանից վերցնելով ապակու տարան դրանով հարվածել է նրա գլխին։

Բացի սրանից, 2013թ ղեկտեմբերի 29-ին Ա. Բ-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցներին ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել, որ 2013թ դեկտեմբերի 28֊-ին ժամը 20:50-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Թագավորանիստ» հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակում բնակչուհի Մ. Բ-ն փորձել է իր գրպանից գողություն կատարել։

Ա. Բ-ին առաջադրված են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ի մասով և 333 հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցանք կատարելու համար։

Ներկայուսմ գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել