Հիմնարկության պահեստից 820.000 դրամ արժողությամբ ապրանքներ էր գողացել

Ապրիլի 22-ին՝ ժամը 04:15-ին, ոստիկանության ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 60 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Ե.-ին և 1985 թ. ծնված Ստեփան Ա.-ին:

Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ պարզվել է, որ վերջինս իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է գողացված ապրանքներ՝ զոդման ապարատ, ժամացույցի մարտկոցներ, պարկերի մեջ լցված ձեռնոցներ, պղնձյա մալուխ և անձեռոցիկներ:

Ստեփան Ե.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված ապրանքները գողացել է Էրեբունի վարչական տարածքից:

Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ստեփան Ե.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ կախովի փականը պոկելով, ապօրինի մուտք է գործել մի հիմնարկության պահեստ և գողացել 820.000 դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքներ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել