Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի գլխավորությամբ:
Ժոզեֆ Դոլի պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի, ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ, ինչպես նաև այցելություն Հայաստանում Ֆրանսիական համալսարան:
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին ԵԺԿ Քաղաքական Համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աննախադեպ բանաձև է ընդունել: