Հողերը հետ վերադարձնելու հայ ազգի պահանջները լիովին հիմնավոր են եւ արդարացի։ Այդ մասին մասին ապրիլի 23-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը։ Նա ԵՊՀ-ին է նվիրել Իվան Գրոզնիի տարեգրության պատճեն։ Նվերը շատ յուրահատուկ է, քանի որ տարեգրության ֆաքսիմիլային պատճեն այս պահին աշխարհում միակն է։ Տարեգրությունում ներկայացված է աշխարհի պատմությունը՝ հնագույն դարերից մինչեւ Իվան Գրոզնու կառավարման առաջին շրջանը (1550-ական թթ.)։ Այնտեղ Հայաստանը մեկ անգամ չի հիշատակվում, ընդ որում հողերի նկարագրության մեջ Հայաստանի սահմանների նկարագրությունը բավականին ընդարձակ է ներկայիս ՀՀ սահմանների համեմատ։
«Այս տարեգրությամբ կրթում էին արքայական ժառանգներին։ Իսկ Իվան Գրոզնիի ժամանակ պատմություն կեղծելն ինքներդ հասկանում եք գլխի համար վտանգավոր էր։ Այնպես որ ամեն բան, ինչ այստեղ նկարագրված է, անհնար է կասկածի տակ առնել։ Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի հողերի մեծ մասը, հողեր, որոնք հայերին Աստված էր պարգեւել։ Դրա դեմ բողոքել հնարավոր է միայն դատարկ բառերով եւ քաղաքական նկատառումներից ելնելով։ Իսկ եթե կան աղբյուրներ, ապա բոլոր նմանատիպ խոսակցությունները լռում են»,- նշել է Ստերլիգովը, ով շնորհակալություն է հայտնել իր հետ Երեւան ժամանած մոսկվայաբնակ փաստաբան Արթուր Հայրապետովին կազմակերպված աշխատանք տանելու համար։ «Ապրիլի 24-ին մենք անպայման կմասնակցենք սգո երթին»,- ասել է Գերման Ստերլիգովը։