ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 22-ին, սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով` դառնալով 473.96 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է՝ 5.40 դրամով, այն այժմ կազմում է 511.40 դրամ, աճել է նաև ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով` դառնալով 8.87 դրամ: