Ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում կգործի շուրջօրյա «ԹԵԺ ԳԻԾ»

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև  (+37410) 54-69-12,
(+37410) 54-69-14  հեռախոսահամարները:

(+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել