Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ապրիլի 22-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով  ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել