Ձյուն Հանրապետությունում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել