Այս գիշեր` տեղական ժամանակով ժամը 03:47-ին, Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին`տեղական ժամանակով ժամը 07:41-ին, գրանցվել էր 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր կազմել է 3-4 բալ: