Շաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

 

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84 մլն 987 հազար 43 դոլար՝ 472.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 73 մլն 761 հազար 413 ԱՄՆ դոլար՝ 473.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել 14 մլն ԱՄՆ դոլար՝ 473.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 472.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 253 հազար 33 EUR՝ 501.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 9 մլն 957 հազար 806  EUR՝ 505.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

 RUB 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 750 մլն 471 հազար 418 ռուբլի՝ 9.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 194 մլն 124 հազար 846 ՌԴ ռուբլի՝ 9.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 27 մլն ԱՄՆ դոլար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել