Նախկին բանկիրը կասկածվում է 20 մլն ԱՄՆ դոլար գողանալու մեջ

Foxnews-ը գրում է, որ JPMorgan Chase & Co.-ի նախկին բանկիրը ձերբակալվել է 4 տարվա ընթացքում հաճախորդներից 20 մլն ԱՄՆ դոլար գողանալու կասկածանքով:

Իշխանությունները տեղեկացնում են, որ 48-ամյա Մայքլ Օփենհեյմը գումարը օգտագործել է ներդրումներ կատարելու և տան վարկը վճարելու նպատակով: Ըստ նրանց՝ մինչև աշխատանքից ազատվելը Օփենհեյմը շարունակել է իր խարդախությունները:

Մանհեթենի դաշնային դատարանը 1մլն դոլար գրավի դիմաց ազատել է նրան: Այժմ նա էլեկտրոնային վերահսկողությամբ տնային կալանքի տակ է:

Փաստաբան Ռիչարդ Գամբուրգը վստահ է, որ իր հաճախորդը մեղավոր չի ճանաչվի: Նա ակնկալում է, որ Օփենհեյմը ուրբաթ օրը ազատ կարձակվի:

Նրան նաև քաղաքացիական մեղադրանքներ կառաջադրի Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովը:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել