Ինչո՞ւ է դատավորը գտել, որ վարորդի մեղքն ապացուցված չէ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով դերասան Վարդան Պետրոսյանի իրավունքների պաշտպանն է դատարանում, իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ` Գևորգ Սոսյանի) բավարարել է իմ հայցը` վերացրել է (անվավեր է ճանաչել) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.10.2014 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ ԱԹ 015562 որոշումը, համաձայն որի ինձ վարչական պատասխանատվության էին ենթարկել ավտոմեքենա վարելիս հեռախոսից օգտվելու համար: Դատավորը` Գևորգ Սոսյանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կա երկու ապացույց, մեկը ոստիկանության կազմած արձանագրությունը, համաձայն որի հեռախոսը գտնվել է իմ ձեռքում, իսկ մյուսը իմ բացատրությունը, որ ես խոսել եմ բարձրախոսով, որի պայմաններում Դատավորը գտել է, որ իմ մեղքը ապացուցված չէ (ելել է անմեղության կանխավարկածից), իսկ Դատավոր Մկրտչյանը Վարդան Պետրոսյանի գործով, երբ ընդհանրապես որևէ ապացույց չկար, որ վթարի պահին է նա խոսել հեռախոսով, հակառակ հետևության է հանգել (ելել է մեղավորության կանխավարկածից): Կարծում եմ, որ Հայաստանում պետք է մեկ օր հռչակել որպես «Անմեղության կանխավարկածի հարգելու օր», որպեսզի Դատավորները չմոռանան դրա գոյության մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել