Վրաերթեր, ավտոմեքենաների բախումներ և պատահարներ

Ապրիլի 14-ին, ժամը 14.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 23.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 06.30-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայի կամրջից Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 22 տան դիմաց «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենա է բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2115»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել