Ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու արյունոտ դի

Ապրիլի 15-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենայի մեջ ընկած է անձը չպարզված քաղաքացի (ամբողջովին արյունոտ), ով շտապօգնության կարիք ունի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Թիվ 4 շենքի բակում կանգնած «Ինֆինիտի» մակնիշի 34 SP 377 պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Հ. Գ.-ի (մոտ 60 տ.) արյունոտ դին: Հաղորդում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել