ԱՄՆ Ալաբամա նահանգում ամուսնու հետ վիճաբանության ժամանակ կինը վազել է բժշկական կենտրոն և խնդրել` ոստիկանություն կանչել: Սակայն ամուսինը ներս է մտել կնոջ ետևից և կրակել նրա գլխին: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:
Ոստիկանը հայտնել է, որ զույգն ապրելիս է եղել հիվանդանոցի մոտակայքում, և երբ ահաբեկված ներս է մտել և առաջին բանը որ ասել է, եղել է. «Ոստիկանություն կանչեք»:
Դեպքից հետո ամուսինը վազել է մոտակայքում գտնվող իրենց բնակարան և այնտեղ փակված մնացել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ինչից հետո 25–ամյա Էրիկ Հելս Փրայսը դուրս է եկել՝ գլխին հրազենային վնասվածքով: Ոստիկանության փոխանցմամբ Էրիկն ինքն է արել դա, սակայն չգիտեն, թե երբ:
Փրայսը տեղափոխվել է հիվանդանոց և մեղադրվում է սպանության մեջ: Զույգը 6–ամյա տղա ունի, ով դեպքի ժամանակ դպրոցում է եղել:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը