Կացնի բութ մասով հարվածել է

Ապրիլի 13-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բուժամբուլատորիայից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատի կտրած վերքով բուժօգնության է դիմել նշված գյուղի բնակչուհի, 1978թ. ծնված Լ. Ա-ն:

Պարզվել է, որ Լ. Ա-ն վնասվածքը ստացել է ապրիլի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, տանը համագյուղացի, 1965թ. ծնված Յու. Մ-ի հետ առաջացած վիճաբանության ժամանակ` վերջինիս կողմից կացնի բութ մասով հարվածելու հետևանքով:

Այս մաին Իրավաբան.net -ը տեղեկացավ ԼՂՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել