Ապրիլի 12-ին Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցի N տան բնակիչ, 1939թ. ծնված Ա. Պ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ապրիլի 11-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը իրեն պատկանող «ՎԱԶ-2101» ավտոմեքենան փախցրել ու կայանել է նախկին հիվանդանոցի մոտ և գողացել ավտոմեքենայի մարտկոցը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նշված փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ա-ն:
Գողոնն առգրավված է: