Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակչուհի, 1993 թվականին ծնված Մարիամ Ենոքի Տոնոյանը, որը ապրիլի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 19.00-ին, Մարիամ Տոնոյանը հայտնաբերվել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վերջնամասից և հրավիրվել ոստիկանության Մեծամորի բաժին: