Վարչապետն այսօր նոր որոշումներ է ընդունել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նոր որոշումներ է ընդունել: Դրանց գերակշիռ մասն առնչվում է տարբեր պաշտոնյաների գործուղումներին:

Դրանցից մեկով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2015 թվականի ապրիլի 14-17-ը կգործուղվի Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Արևելյան գործընկերության երկրների տեղական կառավարման ինստիտուցիոնալ հենքի ուժեղացման ԵԽ-ԵՄ միասնական ծրագրի վերստուգող հանձնաժողովի աշխատանքներին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման եվրոպական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու համար:

Մեկ այլ որոշմամբ՝ Էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ 2015 թվականի ապրիլի 5-8-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Մյուս որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին կիրականացվի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի տասներեքերորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի՝ 2015 թվականի ապրիլի 11-14-ը Դոհա (Քաթարի Պետություն) գործուղման հետ կապված ծախսերը:

Մեկ այլ որոշում կարգավորում է նոտարիատի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված հարցերով փոխհամաձայնության հուշագրի ստորագրման և կառուցողական երկխոսության շարունակականության ապահովման նպատակով Վրաստան մեկնած պատվիրակության ծախսերի հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել