Քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։ Հաղորդում են Քննչական կոմիտեից:

Փոխանցվում է, որ 2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 16:45-ին, օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 2-րդ թաղամասի 16-րդ շենքից մի մարդ իրեն ցած է նետել: Դեպքի վայրի զննությամբ նշված շենքի մուտքի աստիճաններին հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 02.08.1965թ. ծնված Վ.Փամբուխչյանի դիակը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել