Ապրիլի 6-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում և ողնաշարի 5-րդ ողի կոտրվածք վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի բնակիչ, 1932թ. ծնված Հ. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, նշված գյուղում վիճաբանության ժամանակ 1958թ. ծնված Ռ. Շ-ն (բն. է նույն գյուղում) հրել է Հ. Ս-ին, ով, ընկնելով գետնին, ստացել է նշված վնասվածքները:
Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ԼՂՀ ոստիկանությունից: