Պերմյակովի հոգեկան վիճակի վերաբերյալ նոր հանգամանքներ են պարզվել

«Интерфакс»-ը սեփական աղբյուրներին հղում անելով նշել է, որ ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է հայ ընտանիքի սպանության մեջ, մեղսունակ է համարվել:

«Հոգեբուժական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել: Այսինքն՝ հանցանքի կատարման ընթացքում Պերմյակովը լիովին ընկալել է իր արարքների բնույթն ու դրա հետևանքները»,- նշել է անանուն աղբյուրը:

Նշվում է, որ Պերմյակովի մոտ փորձագետները հոգեբանական շեղումներ նկատել են, բայց ամբողջությամբ վերցրված նա հոգեպես առողջ է եղել:

Աղբյուրը նաև նշել է, որ եթե զինծառայողը հոգեպես անառողջ լիներ, ապա նա դատարանի դատավճռով նա կուղարկվեր բուժման, սակայն այս դեպքում բոլոր հիմքերը կան նրան ամբողջությամբ մեղավոր ճանաչելու համար:

Հիշեցնենք՝Հայաստանում ՌԴ ռազմաբազային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում մուտք է գործել Ավետիսյանների բնակարան և սպանել ընտանիքի 7 անդամներին: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել