Ձերբակալվել է 5 անձ. Նրանց շահերը ներկայացնելու համար հրավիրված փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիի բնակիչ Արամ Հակոբյանը։

Մինչ այդ ձերբակալվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ օրենքով սահմանված կարգով նրանց  պարզաբանվել են իրենց իրավունքները, եւ բոլորն էլ ցանկություն են հայտնել ունենալ պաշտպան։

Կասկածյալների և նրանց հարազատների կողմից հրավիրված փաստաբանները ներգրավվել  են որպես պաշտպաններ։

 Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ  Տիգրան Եգորյանը և Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գևորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գևորգ Դավթյանը։

 Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Գեւորգ Դավթյանը։

Նախաքննությունը շարունակվում է, առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել