Ի ՞նչ է պարտատոմսը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:

Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական:

Ըստ ներկայացնողի պարտատոմսերով հավաստվող իրավունքները պատկանում են արժեթուղթը ներկայացնողին, իսկ անվանական պարտատոմսի դեպքում` արժեթղթում նշված անձին

Պարտատոմսը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթերի շարքին է պատկանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել