Ավանում գազի պայթյունից տուժած տղան հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 5-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ժամը 19.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հովհաննես Կլնջյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են Ավանի 6-րդ փողոցի երկու տները:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հովհաննես Կլնջյանը ապրիլի 6-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել