Մեգան Հադսոնը ընկերներին ու ընտանիքի անդամներին խաբել է, թե տառապում է քաղցկեղով և քիմիաթերապիայի համար ֆինանսական օգնության կարիք ունի: Ինչպես գրում է nydailynews-ը գրում է, որ 25-ամյա կինը շուրջ մեկ տարի ստել է և այդ ընթացքում մոտ 7000 դոլարի նվիրատվություն ստանացել. հայտնել են հետաքննիչները:
Մեգանի քույրն ասել է, որ առավել համոզիչ լինելու համար նա անգամ սափրել է գլուխը և ներբեռնել նկարներ ենթադրյալ բժշկի սենյակում: Նրան հաջողվել է թաքցնել կեղծիքը հեռավորության շնորհիվ. ընտանիքի անդամները բնակվում են Տեխասում:
Նա անգամ ստել է ընտանիքի անդամներին՝ ասելով, թե բուժքրոջ մասնագիտություն է ստացել Սան Դիեգոում: ԸստՄեգանի խորթ մոր՝ նա միշտ էլ ստել է ուշադրություն գրավելու համար:
Նախորդ ամառ ձերբակալված Մեգան Հադսոնի դատական նիստը կկայանա այս ամիս`Սան Դիեգո շրջանի դատարանում:
Պատրաստեց`Լիլիթ Խառատյանը