Համազգեստ փոխելով` ոստիկանը չի փոխվի. փաստաբան

Հավաքների ժամանակ ժամակ ոստիկանության գործողությունները, մասնավորապես բերման ենթարկելու պրակտիկան, պարզապես միջամտություն է խաղաղ հավաքների իրականացմանը: Նշում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Ըստ նրա այսկերպ ոստիկանությունը փորձ է անում ճնշումների միջոցով զսպել բողոքի ակցիաները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նշված է, որ ձերբակալումը չպետք է 3 ժամից ավելի տևի: Ի՞նչ են անում ոստիկանները` ոչ մի գործողություններ էլ չեն կատարում: Անձն ուղղակի նստած է սենյակում ու սպասում է, երեք ժամ, որից հետո գալիս են 15 րոպեում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն են կազմում ու ասում են` ցտեսություն: Այսինքն` չեն հասկանում հետևյալը` 3 ժամ, որ օրենսդրությամբ նախատեսված է, պետք է նաև փաստեն, թե ինչու էր պետք այդքան ժամանակ, եթե հնարավոր էր այդ գործողությունները կատարել 5 րոպեի ընթացքում»,- նշեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործելաոճին և համակարգային բարեփոխումներին, ապա մեր զրուցակիցն ասաց. «Համազգեստ փոխելով` ոստիկանը չի փոխվի: Հարկավոր են գլոբալ գործողություններ: Ուղղակի, այսօր հասարակության իրավագիտակցության մակարդակն է հասել այն մակարդակի, որ նրանք ստիպված են կատարել որոշակի փոփոխություններ: Նրանք արդեն չեն կարող այնպես գործել, ինչպես նախկինում»,- նշեց պարոն Կիվիրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել