14-ամյա ամերիկուհին ընկերոջը հորդորել է սպանել սեփական մորը

ԱՄՆ Փենսիլվիանա նահանգի բնակիչներ 14-ամյա Ջեմի Սիլվոնեկին և նրա 20-ամյա ընկեր՝ Բարնեսը ձերբակալվել են՝ Ջեմիի 54-ամյա մորը սպանելու մեղադրանքով: Այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:

Մարտի 5-ին հայտաբերվել է 54-ամյա կնոջ դիակը: Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ 20-ամյա Բարնեսը կնոջ գլխի, պարանոցի, իրանի շրջանում դանակի հարվածներ է հասցրել, իսկ այդ պահին Ջեմին՝ սպանված 54-ամյա  կնոջ դուստրը,  կողքից հետևել է ընկերոջ գործողություններին:

Սպանության հիմնական պատճառն այն է, որ 54-ամյա կինը թույլ չի տվել 20-ամյա Բարնեսին շփվել իր անչափահաս դստեր հետ:

Նշենք, որ Բարնեսը զինվորական ծառայության մեջ էր և մեկշաբաթյա արձակուրդ էր ստացել: Նա որոշել էր այցելել Ջեմի Սիլվոնեկին: Զույգը պատրաստվում էր իրենց սիրելի ռոք-խմբի համերգին մասնակցել, սակայն աղջկա մայրը հրաժարվեց նրանց իր ավտոմեքենայով ուղեկցել: Ավելի ուշ Ջեմին ընկերոջը հաղորդագրություն էր ուղարկել՝ հորդորելով նրան սպանել մորը: Այդպես նրանք կարող էին վերցնել մոր ավտոմեքենան և հեռանալ միասին:

Սակայն, մայրն, ի վերջո, համաձայնել էր նրանց համերգասրահ տանել: Սակայն համերգից հետո ավտոմեքենայի մեջ նրանց միջև վիճաբանություն է ծագում, և Բարնեսը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցնում  կնոջը: Ջեմին և Բարնեսը զոհին 2  կիլոմետր հեռու անտառ են տարել, սակայն նրանց նկատել է հարևանը և ոստիկանություն զանգահարել: Ոստիկաններին հաջողվում է հայտաբերել զույգին:

Ի դեպ Փենսիլվանիայում, անչափահասին սպանության համար մեղադրանք առաջադրելու նվազագույն տարիքը 14-ն է:

 Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել