Ավագ ուրբաթի առթիվ Հռոմում իր քարոզչական ելույթի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է խոշորագույն միջազգային կազմակերպություններին` դատապարտելով նրանց լռությունը քրիստոնյաների զանգվածային սպանությունների հարցում, ինչը Հռոմի պապը դավադրություն է անվանել:
«Մենք շարունակում ենք տեսնել, թե ինչպես են մեր եղբայրներին հետապնդում, գլխատում և խաչում` հանուն Քո հավատի (Հիսուսի)` հաճախ մեր լուռ համաձայնությամբ», – Ֆրանցիսկոս պապի խոսքը մեջբերում է Корреспондент-ը:
Տասնյակ հազարավոր մարդիկ էին միացել Հռոմի պապին Քրիստոսի խաչելության հիշատակության ծիսակարգի ժամանակ: Ծիսակարգի մասնակիցների թվում էին նաև փախստականներ Սիրիայից և Իրաքից, ինչպես նաև՝ «Բոկո Հարամի» հարձակումներից փրկված կաթոլիկ նիգերիացիներ: