Ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկվել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարտի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, բուհերից մեկի սպորտդահլիճի պատուհանագոգից գողացել էր 1-ին կուրսի ուսանողի պլանշետը:
Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: