ԱՄՆ Հավայիի նահանգի սենատը ճանաչել է մարդկության դեմ զարհուրելի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հավայիի նահանգի սենատը անցյալ շաբաթ միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին տեղեկացնում է «asbarez.com»-ը:

«Սենատը միանում է Ներկայացուցիչների պալատին, Հավայիի ամերիկահայ համայնքին և համայն աշխարհի հայերին՝ ճանաչելով ու հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր սպանվել  ու հալածվել են Հայոց ցեղասպանության ժամանակ  ու ստիպողաբար քշվել աշխարհով մեկ՝ չմոռանալու համար մարդկության դեմ այս զարհուրելի  հանցագործությունները»,- նշվում է բանաձևում:

Հավայիի նահանգի սենատորներն, ովքեր ներկայացրել են այս օրինագիծը, ներառյալ՝ Սյուզան Չուն Օքլենդը, Դոնովան Դելա Քռուզը,Ուիլ Էսփերոն, Բռին Հարիմոթոն, Լես Իհարան, Լոռեն Ինոուին և Ռասել Ռուդերմանը ամերիկահայhամայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանի հետ միասին ներկա են գտնվել բանաձև-օրենքի ստորագրմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել