Նոր նշանակում և պաշտոնանկություն ՀՀ նախագահի հրամանագրերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Մարտիրոսյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է հրամանագրում:

Այսօր ՀՀ նախագահի կողմից ստորագրված մեկ այլ հրամանագրով Արա Հակոբյանը ազատվել է Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել