Մեղադրանք է առաջադրվել` Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակիչ Կ.Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքաննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել