Հրդեհ բնակարանում

Ապրիլի 4-ին` ժամը 07:03-ին, ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ Օխ-ն և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:23-ին մարվել՝ 07:56-ին: Բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել են պահարանը և սառնարանը, մասնակի՝ լվացքի մեքենան, գազօջախը և սպասք լվացող մեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել